Գերմանիայում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի աճ է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/world-i155306-Գերմանիայում_երեխաների_նկատմամբ_սեռական_բռնության_դեպքերի_աճ_է_գրանցվել
Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 08:10 Asia/Tehran
  • Գերմանիայում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի  աճ է գրանցվել

Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է։

«Նման հանցագործությունների մասին մեր ստացած հաղորդումների թիվը և հարուցվող գործերի թիվն աճում է»: Այս մասին կիրակի օրը Deutsche Welle-ին ասել է Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության բաժնի ղեկավար Հոլգեր Մյունշը։

Մյունշը հավելել է, որ միայն 2021 թվականի առաջին կիսամյակում, գրանցվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության այնքան դեպք, որքան 2020 թվականին ամբողջ ընթացքում։

Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի համաձայն, Անցյալ տարի երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը 2019 թվականի համեմատ աճել են 53 տոկոսով՝ հասնելով գրեթե 18800-ի։ Եթե ​​այս ընթացքը շարունակվի, ապա այս տարի կբացահայտվի 40000 նման հանցագործություն։

Բացի այդ, Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը հաղորդել է ռասիզմի և ատելության հանցագործությունների զգալի աճի մասին:

Վերջին տարիներին, նեոնացիստական ​​խմբերի և ծայրահեղ աջ EDF-ի քարոզչության հետևանքով, Գերմանիայում աճել են ռասիզմի և իսլամաֆոբիայի դեպքերը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio