Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i155374-Լավրովը_հեռախոսազրույց_է_ունեցել_Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հետ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման տարեդարձի կապակցությամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 04:44 Asia/Tehran
  • Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման տարեդարձի կապակցությամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳՆ-ն երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ: 

Հայտարարվել է նաև, որ երեքշաբթի օրը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման տարեդարձին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի  միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված խաղաղության համաձայնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մի շարք  տարածքների վերահսկողությունը փոխանցվել է Ադրբեջանին։

Չնայած խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել համաձայնագիրը խախտելու մեջ։