Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման տարեդարձի կապակցությամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳՆ-ն երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Հայտարարվել է նաև, որ երեքշաբթի օրը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման տարեդարձին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված խաղաղության համաձայնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մի շարք տարածքների վերահսկողությունը փոխանցվել է Ադրբեջանին։
Չնայած խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել համաձայնագիրը խախտելու մեջ։