Երկրին է մոտենում 3 ֆուտբոլային մարզադաշտի մեծությամբ աստղակերպ
https://parstoday.ir/hy/news/world-i155410-Երկրին_է_մոտենում_3_ֆուտբոլային_մարզադաշտի_մեծությամբ_աստղակերպ
Նոյեմբերի կեսերին Երկրի կողքով կանցնի պոտենցիալ վտանգավոր 170-ից 380 մետր տրամագծով 2004 UE աստղակերպը, հաղորդում է NASA-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 09:20 Asia/Tehran
  • Երկրին է մոտենում 3 ֆուտբոլային մարզադաշտի մեծությամբ աստղակերպ

Նոյեմբերի կեսերին Երկրի կողքով կանցնի պոտենցիալ վտանգավոր 170-ից 380 մետր տրամագծով 2004 UE աստղակերպը, հաղորդում է NASA-ն։

Ամերիկյան գործակալության գնահատմամբ՝ աստղակերպը կմոտենա Երկրին նոյեմբերի 13-ին։ Այն կթռչի ավելի քան 4 միլիոն կիլոմետր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 2004 UE աստղակերպը պատկանում է «Ապոլլոնների» խմբին, այն պոտենցիալ վտանգավոր աստղակերպ է։ Աստղակերպի առաջին դիտարկումը թվագրված է 2004թ․։ Հաջորդ անգամ այն կմոտենա Երկրին 2051 թվականին։

news.am