Բաքուն պայմաններ է ներկայացրել Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում պայմաններ է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հաղթանակի օրվա՝ Հայաստանի օկուպացիայից երկրի մի մասի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, որում ասված է.«Կայուն խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցության զարգացումը Բաքվի ռազմավարությունն են ապագայի համար»։
Հայտարարության մեջ ասված է .«Վերացնելով օկուպացիոն գործոնը՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ պայմանով, որ պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները»։
«Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար այս փուլում կարևոր է եռակողմ հռչակագրերի լիարժեք իրականացումը»,ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ: