Չինաստանը նախազգուշացրել է սառը պատերազմի վիճակին վերադառնալու կապակցությամբ
Չինաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջ հետ վիրտուալ հանդիպման նախօրեին ընդգծել է, որ Ասիա-Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը չպետք է վերադառնա սառը պատերազմի վիճակին:
Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Նոր Զելանդիայի կողմից հյուրընկալված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության հանդիպմանը (OPAC) շրջանակներում տեսակապի միջոցով հղած ուղերձում ասել է.«Գաղափարական գծերը չկառավարելու կամ քաղաքական աշխարհագրության մեջ փոքր շրջանակների ձևավորման փորձերը դատապարտված են ձախողման:
Սի Ցզինպինը հավելել է. «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չի կարող վերադառնալ սառը պատերազմի տարիների տարաձայնություններին»:
Չինաստանի նախագահը ակնարկում է ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին, ներառյալ՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Ավստրալիան, որոնք փորձում են նվազեցնել Չինաստանում տնտեսական ազդեցության սպառնալիքները:
Համաժողովն անցկացվում է վիրտուալ ձևաչափով: Այն մեկնարկելու է ուրբաթ օրը, Նոր Զելանդիայում, OPAC- ի անդամ 21 երկրների ներկայությամբ: