ԱՄՆ-ի վետերանների շրջանում ինքնասպանության ռեկորդ է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/world-i155660-ԱՄՆ_ի_վետերանների_շրջանում_ինքնասպանության_ռեկորդ_է_գրանցվել
2010 թվականից ի վեր ԱՄՆ-ում վետերանների ինքնասպանության դեպքերը հասել են 65 հազարի, հաղորդում է Hill-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2021 07:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի վետերանների շրջանում ինքնասպանության ռեկորդ է գրանցվել

2010 թվականից ի վեր ԱՄՆ-ում վետերանների ինքնասպանության դեպքերը հասել են 65 հազարի, հաղորդում է Hill-ը:

Հղում անելով Hill կայքին, ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ ԱՄՆ վետերանների շրջանում ինքնասպանությունների թիվը վերջին տասնամյակում ավելացել է այնքանով, որ ներկայումս գերազանցում է Իրաքի, Աֆղանստանի և Վիետնամի պատերազմներում զոհված ամերիկյան զորքերի ընդհանուր թվին:

Հաշվի առնելով ինքնասպանությունների մեծ թիվը՝ ԱՄՆ վետերանների գործերի բյուրոն անհապաղ աշխատում է այս խնդրի լուծման ուղղությամբ, և վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2019 թվականին ամեն օր ինքնասպանություն է գործել 17 վետերան։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ, չնայած Պենտագոնի ջանքերին, ինքնասպանությունների միջին տարեկան ցուցանիշը աճում է: