ԵԱՏՄ երկրները հաստատել են նախքան 2025 թվականն արդյունաբերական համագործակցության ճանապարհային քարտեզը
https://parstoday.ir/hy/news/world-i155836-ԵԱՏՄ_երկրները_հաստատել_են_նախքան_2025_թվականն_արդյունաբերական_համագործակցության_ճանապարհային_քարտեզը
Ուրբաթ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության նիստին, որի ժամանակ հաստատվել է մինչեւ 2025 թվականը արդյունաբերության ոլորտում անդամ երկրների համագործակցության հիմնական ուղղությունների իրացման ճանապարհային քարտեզը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2021 14:03 Asia/Tehran
  • ԵԱՏՄ երկրները հաստատել են նախքան 2025 թվականն արդյունաբերական համագործակցության ճանապարհային քարտեզը

Ուրբաթ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության նիստին, որի ժամանակ հաստատվել է մինչեւ 2025 թվականը արդյունաբերության ոլորտում անդամ երկրների համագործակցության հիմնական ուղղությունների իրացման ճանապարհային քարտեզը:

Այդ մասին շաբաթ հայտարարվել է ՌԴ կառավարության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նիստի մասնակիցները հաստատել են մինչեւ 2025 թվականը  ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրացման ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթը ներառում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից 2021 թվականի ապրիլին որոշված բոլոր վեց ուղղություններով համապատասխան միջոցառումների ցանկը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաեւ քննարկել են բժշկական պարագաների շրջանառության եւ էլեկտրոնային ձեւաչափով ծառայություններ մատուցելու դեպքում հարկման հարցերը: Հաստատվել է համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ապրանքների ներկրման թարմացված կարգը:

ԵԱՏՄ խորհրդի նիստը կայացել է տեսակապի միջոցով: Ինչպես հաղորդվում է կառավարության կայքում, հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 3-ին:

news.am