Գիտնականներ. Մարդը խախտել է ծովային կյանքի օրինաչափությունը
Հետազոտողները ապացուցել են, որ տարբեր չափային դասերի ծովային օրգանիզմները մինչեւ 1850 թվականը նույն կշիռն են ունեցել: Սակայն մեր օրերում դա այդպես չէ, քանի որ մարդը խախտել է բնական հավասարակշռությունը, հայտնում է «Моя планета» պորտալը։
Հետազոտությունը հրապարակվել է Science Advance-ում, եւ դրա մասին հակիրճ հաղորդում է «Գիտություն» ալիքը:
Դեռեւս 50 տարի առաջ հայտնվել է վարկած, որ օվկիանոսում տարբեր չափային դասերի կենսազանգվածները մոտավորապես հավասար են։ Այսինքն, տեսականորեն օվկիանոսում բոլոր բակտերիաների զանգվածը հավասար է եղել բոլոր կետերի զանգվածին, հիմա դա այդպես չէ։ Այս վարկածը մնում էր անվիճելի, եւ այն հաստատել են, օրինակ՝ պլանկտոնների տարբեր խմբերի, երբեմն՝ ձկների օրինակով։
Բարսելոնայի ինքնավար համալսարանի (ICTA-UAB) բնապահպանական գիտությունների եւ տեխնոլոգիաների ինստիտուտից Յան Հաթոնի ղեկավարությամբ գիտնականների խումբը գլոբալ մասշտաբով ստուգել է վարկածը: Հետազոտողները համեմատել են բոլոր չափային դասերի կենսազանգվածը եւ գնահատել են մարդու ազդեցությունը: Դրա համար մինչեւ առեւտրային ձկնորսության սկիզբը (մինչեւ 1850 թվականը) նրանք մոդելավորել են էկոհամակարգերը եւ համեմատել են դրանք ժամանակակից գնահատականների հետ։
Պարզվել է, որ ավելի վաղ վարկածը ճիշտ է եղել։ Զանգվածային որսից առաջ բոլոր չափային դասերի կենսազանգվածը (օվկիանոսի 200 մ բարձրության վրա) մոտավորապես նույնն է եղել՝ 1 գիգատոննա։ Բայց ինդուստրացման եւ ակտիվ ձկնորսության սկսվելու հետ միասին հավասարաչափ բաշխումը խախտվել է։ Խոշոր ձկների եւ դելֆինների կենսազանգվածը կրճատվել է 60%-ով, իսկ կետերինը` 90%-ով։
News.am