Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ
Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ։
Ադրբեջանի պաշտոնական ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ հայկական զինուժը ԼՂ Քալբաջարի հատվածում գնդակոծել է բանակի դիրքերը:
Քալբաջրն այն շրջաններից է, որը 44-օրյա պատերազմին վերջ դրած՝ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված եռակողմ համաձայնագրով զիջվել է Ադրբեջանին:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ շաբաթ օրը ադրբեջանական զինուժը կրակել է երկու երկրների շփման գծում՝ Գեղարքունիքի մարզում ետղակայված հայկական ուժերի դիրքերի ուղղությամբ։
Կողմերը հայտնել են, որ կրակոցների հետևանքով վիրավորներ և զոհեր չկան: