Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i155866-Ադրբեջանը_Հայաստանին_մեղադրում_է_սադրիչ_գործողություններ_իրականացնելու_մեջ
Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 04:10 Asia/Tehran
  • Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ

Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ։

Ադրբեջանի պաշտոնական ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ հայկական զինուժը ԼՂ Քալբաջարի հատվածում գնդակոծել է բանակի դիրքերը:

Քալբաջրն այն շրջաններից է, որը 44-օրյա պատերազմին վերջ դրած՝ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված  եռակողմ համաձայնագրով զիջվել է Ադրբեջանին:

Միևնույն ժամանակ, Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ շաբաթ օրը ադրբեջանական զինուժը կրակել է երկու երկրների շփման գծում՝ Գեղարքունիքի  մարզում ետղակայված հայկական ուժերի դիրքերի ուղղությամբ։

Կողմերը հայտնել են, որ կրակոցների հետևանքով վիրավորներ և զոհեր չկան: