Բաքուն Հայաստանին մեղադրում է տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ
(last modified Tue, 16 Nov 2021 08:43:55 GMT )
Նոյեմբեր 16, 2021 12:13 Asia/Tehran
  • Բաքուն Հայաստանին մեղադրում է տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարների քաղաքականությունը տարածաշրջանում լարվածության պատճառ է դարձել:

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլահովան ասել է.«Լեռնային Ղարաբաղում առկա լարվածության ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և Ադրբեջանի Հանրապետությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ ի պատասխան Հայաստանի վերջին սադրանքների»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է.«Անցած շաբաթ Լաչինի շրջանում ադրբեջանական բանակի դիրքեր տանող ճանապարհին կենտրոնացված են եղել հայկական մոտ 60 զինված ուժեր, իսկ նոյեմբերի 13-ին հայկական ուժերը գնդակոծել են Քարվաճառի շրջանում Ադրբեջանի բանակի դիրքերի վրա»։

Ժամեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը ադրբեջանական զինուժը հարձակվել է սահմանամերձ գոտում գտնվող հայկական դիրքերի վրա։