Չինաստանը մոլորակի ամենաարագ հարստացող երկիրն է ճանաչվել
https://parstoday.ir/hy/news/world-i156040-Չինաստանը_մոլորակի_ամենաարագ_հարստացող_երկիրն_է_ճանաչվել
Վերջին 100 տարվա ընթացքում Չինաստանն ամենաարագն է հարստացել` եկամուտներով առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Այս մասին են վկայում McKinsey խորհրդատվական ընկերության հաշվետվության տվյալները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2021 14:54 Asia/Tehran
  • Չինաստանը մոլորակի ամենաարագ հարստացող երկիրն է ճանաչվել

Վերջին 100 տարվա ընթացքում Չինաստանն ամենաարագն է հարստացել` եկամուտներով առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Այս մասին են վկայում McKinsey խորհրդատվական ընկերության հաշվետվության տվյալները։

Համաշխարհային հարստությունը վերջին 20 տարվա ընթացքում եռապատկվել է: Համաշխարհային եկամուտների նման կտրուկ աճի հիմնական պատճառները կապված են անշարժ գույքի գների աճի հետ։ Այդպես, 10 երկրների մաքուր ակտիվները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային եկամտի ավելի քան 60 տոկոսը, ընդամենը 20 տարվա ընթացքում 156 տրլն դոլարից հասել են 514 տրիլիոն դոլարի։ Ընդ որում, աճի մեկ երրորդը բաժին է ընկնում Չինաստանին, որի կարողությունը 7-ից հասել է 120 տրիլիոն դոլարի։

ԱՄՆ-ն ավելի համեստ արդյունքներ է ցույց տվել. 20 տարվա ընթացքում դրանք կարողացել են աճել մինչեւ 90 տրիլիոն դոլար՝ կրկնապատկելով 2000 թվականի ցուցանիշը, ասվում է զեկույցում։

Համաշխարհային բոլոր ակտիվների ընդհանուր արժեքի գրեթե երեք քառորդն անշարժ գույքն է: Ուստի ակտիվների արժեքի կտրուկ աճը կապված է անշարժ գույքի եւ ցածր տոկոսադրույքների հետ: Սակայն այն ավելի արագ է թանկանում, քան աճում են եկամուտները։ Սա հանգեցնում է նրան, որ ավելի շատ մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ տուն գնել, նշել են McKinsey-ում։ Այս իրավիճակը կարող է ֆինանսական ճգնաժամի հանգեցնել, որն 13 տարի առաջ արդեն եղել է ԱՄՆ-ում՝ անշարժ գույքի շուկայում առաջացած փուչիկի պատճառով, եզրակացրել են ընկերության վերլուծաբանները։

news.am