Երկրին պոտենցիալ վտանգ ներկայացնող աստերոիդ է մոտենում
https://parstoday.ir/hy/news/world-i156116-Երկրին_պոտենցիալ_վտանգ_ներկայացնող_աստերոիդ_է_մոտենում
Տիեզերական գործակալության տվյալներով` երկնային մարմինը վայրկյանում 7,48 կմ արագությամբ կանցնի մեր մոլորակի կողքով նոյեմբերի 20-ին` 5.5 մլն կմ հեռավորության վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 11:21 Asia/Tehran
  • Երկրին պոտենցիալ վտանգ ներկայացնող աստերոիդ է մոտենում

Տիեզերական գործակալության տվյալներով` երկնային մարմինը վայրկյանում 7,48 կմ արագությամբ կանցնի մեր մոլորակի կողքով նոյեմբերի 20-ին` 5.5 մլն կմ հեռավորության վրա։

NASA–ի Մերձերկրային օբյեկտների ուսումնասիրության կենտրոնը հայտնում է Երկիր մոլորակի ուղղությամբ թռչող 2016 JG12 անվանումն ունեցող աստերոիդի մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աստերոիդն առաջին անգամ հայտնաբերել են 2016 թվականի մայիսի 3-ին։ Նրա տրամագիծը 83-190 մետր է։ Daily Star բրիտանական լրատվական պորտալը հաշվարկել է, որ այն «Լոնդոնի աչք» դիտանիվից մեծ է։

NASA–ի կայքում նշվում է, որ հետագա տասնամյակներում 2016 JG12 աստերոիդը բազմիցս անցնելու է Երկրի կողքով, բայց ոչ այսքան մոտ, ինչպես այս տարվա նոյեմբերին։

armeniasputnik.am