Ռաֆայել Գրոսսի. ՄԱԳԱՏԷ-Իրան հարաբերությունները մշտական և շարունակական են
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ գործակալության և Իրանի հարաբերությունները մշտական են և շարունակական։
Նոյեմբերի 23-ին, Press TV-ին տված բացառիկ հարցազրույցում, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրան կատարած այցի շրջանակներում շատ կառուցողական բանակցություններ է ունեցել իրանցի պաշտոնյաների հետ:
Գրոսսին բանակցությունների մանրամասների մասին ասել է.«Մենք շատ հարցեր ունենք, որոնք պետք է քննարկենք և փոխգործակցենք տեխնիկական մակարդակով»։
ԻԻՀ տեսանկյունից, Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև առկա հարցերն ամբողջությամբ տեխնիկական են և ՄԱԳԱՏԷ-ի վրա չպետք է ազդեն քաղաքական ճնշումները և բարձրացված սկանդալները որոնց հեղինակներն Արևմուտքը և Սիոնիստական ռեժիմն են, և որոնց թիրախն Իրանի միջուկային ծրագիրն է:
Թեհրանում գտնվելու ընթացքում Գրոսսին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նոյեմբերի 22-ի երեկոյան ժամանել է Թեհրան: Սա Իրանի 13-րդ կառավարության օրոք Գրոսսիի երկրորդ այցն էր Թեհրան: