Կորոնավիրուսից մահացության դեպքերն ԱՄՆ-ում աճել են
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ 2021 թվականին կորոնավիրուսից մահացության թվերն այդ երկրում աճել են:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) 2020 թվականին 385 հազար 343 Քովիդ-19-ի մահվան դեպք է գրանցել:
Կենտրոնի տվյալներով՝ վերջին 11 ամսում ԱՄՆ-ում Քովիդ-19-ից մահացածների թիվը գերազանցել է 2020 թվականի զոհերի ընդհանուր թիվը։
Մինչ օրս ավելի քան 196 միլիոն 100 հազար մարդ (ԱՄՆ-ի ընդհանուր բնակչության 59 տոկոսը) պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Պատվաստումը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերին։ Որոշ փորձագետներ ասում են, որ բնակչության առնվազն 70 տոկոսը պետք է պատվաստվի՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Ամերիկացի փորձագետները զգուշացրել են, որ նման քայլերը կարող են հիվանդության տարածման և մուտացիայի պատճառ դառնալ: