Էներգետիկայի ոլորտում Ադրբեջան-Թուրքմենստան համագործակցությունն ընդլայնվում է
https://parstoday.ir/hy/news/world-i157150
Ադրբեջանի և Թուրքմենստանի պաշտոնատարները կարևորել են ածխաջրածնային նյութերի արտահանման ոլորտում համագործակցությունը:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Նոյեմբեր 28, 2021 18:35 Asia/Tehran
  •  Էներգետիկայի ոլորտում  Ադրբեջան-Թուրքմենստան համագործակցությունն ընդլայնվում է

Ադրբեջանի և Թուրքմենստանի պաշտոնատարները կարևորել են ածխաջրածնային նյութերի արտահանման ոլորտում համագործակցությունը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Ադրբեջանի  էկոնոմիկայի նախարար Միխայիլ Չենգիզօղլու Ջաբարովն Աշխաբադում հայտարարել են, որ ածխաջրածնային ռեսուրսների արտադրության ոլորտում ինքնաբավությունը և համաշխարհային շուկաներում ապրանքների դիվերսիֆիկացումը երկու երկրի առաջնահերթությունն էմ:

Թուրքմենստանի նախագահն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ածխաջրածնային նյութերի արտադրության մեջ ինքնաբավության համար անհրաժեշտ է ապահովել արտադրողների, տարանցիկ երկրների և սպառողների շահերը:

Թուրքմենստանի նախագահն Աշխաբադի պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցել Ադրբեջանի հետ զարգացման և էներգետիկ  համատեղ նախագծերին։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Չենգիզօղլու Ջաբարովը նույնպես գոհունակություն է հայտնել Բաքվի և Աշխաբադի միջև համագործակցության ընդլայնման կապակցությամբ։