Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով
https://parstoday.ir/hy/news/world-i157420-Առնվազն_երեք_մարդ_է_զոհվել_Միչիգանի_դպրոցում_իրականացված_հրաձգության_հետեւանքով
Առնվազն երեք մարդ զոհ Է դարձել հրաձգությանը, որը նոյեմբերի 30-ին իրանացվել Է ամերիկյան Միչիգանի նահանգի Օքսֆորդ քաղաքի դպրոցներից մեկում: Այդ մասին, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 11:47 Asia/Tehran
  • Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով

Առնվազն երեք մարդ զոհ Է դարձել հրաձգությանը, որը նոյեմբերի 30-ին իրանացվել Է ամերիկյան Միչիգանի նահանգի Օքսֆորդ քաղաքի դպրոցներից մեկում: Այդ մասին, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Եվս վեց մարդ հրաձգության հետեւանքով տուժել Է, այդ թվում՝ մեկ ուսուցիչ:

Բոլոր զոհվածները դպրոցի աշակերտներ են: Գնդակոծության մեջ կասկածվողը ձերբակալվել Է: Այն դպրոցի 15-ամյա աշակերտ Է:

Ոստիկանները ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակ: Նախնական տվյալների համաձայն, հրաձիգը գործել Է միայնակ:

Ներկայում ոստիկանները զննում են դեպքի վայրը: Բացառված չԷ, որ զննության ժամանակ Էլի զոհեր կգտնվեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

1in.am/