ՄԱԳԱՏԷ. Իրանը սկսել է Ֆորդոյում արդիական ցենտրիֆուգների շահագործումը
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը ուրանի 20 տոկոս հարստացման նպատակով Ֆորդոյում սկսել է շահագործել IR-6 ցենտրիֆուգները:
Հանդես գալով մի հաղորդմամբ, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է.«Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման նպատակով, իրար միացած 6 ջրվեժներում օգտագործում է 1044 հատ IR-6 ցենտրիֆուգներ: Եվ 94 առաջին սերնդի ցենտրիֆուգներ նույնպես միացված են մի առանձին ջրվեժում, որ դեռևս օպերատիվ վիճակում չի գտնվում»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և իրենց պարտավորությունների կատարման մեջ եվրոպացիների դրսևորած անպարտաճանաչության պայմաններում, Իրանը, երկու տարի, ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո նվազեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը:
ԻԻՀ-ն մշտապես հայտարարել է, որ հակաիրանական պարժամիջոցների չեղարկման և ՀԳՀԾ-ի անդամ մյուս պետությունների կողմից իրենց պատավորությունների լիարժեք իրագործուման դեպքում, կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը: