Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i157572-Լավրովն_ու_Չավուշօղլուն_քննարկել_են_Անդրկովկասում_իրավիճակի_կայունացման_հարցը
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2021 16:15 Asia/Tehran
  • Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ Լավրովն ու Չավուշօղլուն խոսել են երկկողմանի առանցքային հարցերի շուրջ գործողությունների համակարգման վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը՝ ներառյալ Կովկասում իրավիճակի հետագա կայունացումը։

Քննարկվել է բոսնիական կարգավորմանը նպաստելու համատեղ քայլերի հնարավորությունը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային օրակարգի շուրջ՝ Սիրիա, Լիբիա, Ուկրաինա։

news.am