Բլինքենը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i157604-Բլինքենը_Բայրամովի_հետ_քննարկել_է_հայ_ադրբեջանական_սահմանին_տիրող_իրավիճակը
Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակներում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2021 08:30 Asia/Tehran
  • Բլինքենը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակներում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում։

ԱՄՆ պետքարտուղարը «բարձր է գնահատել համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերում, այդ թվում՝ Աֆղանստանում Ադրբեջանի գործունեությունը»։

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։

news.am