Արկտիկայում թերակղզի է անհետացել
https://parstoday.ir/hy/news/world-i157650-Արկտիկայում_թերակղզի_է_անհետացել
«Ռուսական Արկտիկա» ազգային պարկի աշխատակիցները, շրջայց կատարելով Յոզեֆ Ֆրանցի Երկիր կղզեխմբի ամենամեծ՝ Էվա-Լիվ կղզու մոտակայքում, հայտնաբերել են, որ թերակղզին գրեթե ամբողջությամբ հալվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2021 14:01 Asia/Tehran
  • Արկտիկայում թերակղզի է անհետացել

«Ռուսական Արկտիկա» ազգային պարկի աշխատակիցները, շրջայց կատարելով Յոզեֆ Ֆրանցի Երկիր կղզեխմբի ամենամեծ՝ Էվա-Լիվ կղզու մոտակայքում, հայտնաբերել են, որ թերակղզին գրեթե ամբողջությամբ հալվել է:

Դրա միջնամասում 3 կմ լայնությամբ նեղուց է առաջացել: «Ուսումնասիրությունը թույլ է տվել եզարակացնել, որ հրվանդանը լիովին սառցադաշտ է եղել, որից մնացած հատվածը ծանծաղուտի մեջ հայտնված սառցակտոր է: Արված բացահայտումը պահանջում է աշխարհագրական վարչության ուշադրությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է ազգային պարկի տնօրենի հայտարարության մեջ:

Վերջինս ընդգծել է, որ այդ կղզու քարտեզը կազմվել էր անցյալ դարի կեսերին, և այժմ այն հնացել է:

Կլիմայական փոփոխություններով պայմանավորված  Յոզեֆ Ֆրանցի Երկրի սառցադաշտերի ուրվագծերն արագորեն փոխվում են: Կղզեխմբի տարածքում շատ տեղեր կան պոտենցիալ աշխարհագրական բացահայտումներ անելու համար, ինչպես նշում են մասնագետները:

tert.am