Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք
https://parstoday.ir/hy/news/world-i157746-Բելառուսից_ևս_419_փախստական_վերադարձվել_է_Իրաք
Իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 419 միգրանտների, այդ թվում և մինչև 2 տարեկան երկու երեխայի Մինսկից տեղափոխել է Էրբիլ: Այս մասին հայտնել է Մինսկի օդանավակայանի լրատվական ծառայությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2021 18:02 Asia/Tehran
  • Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք

Իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 419 միգրանտների, այդ թվում և մինչև 2 տարեկան երկու երեխայի Մինսկից տեղափոխել է Էրբիլ: Այս մասին հայտնել է Մինսկի օդանավակայանի լրատվական ծառայությունը:

Նախորդ տարհանման չվերթն իրականացվել էր դեկտեմբերի 2-ին, երբ Բելառուսի մայրաքաղաքից Իրաք էր տեղափոխվել 427 փախստական: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 18-ից Բելառուսից տարհանվել է ավելի քան 2700 փախստական:

Բելառուսի ու Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամը, որը սկսվել էր 2021 տարվա սկզբից, խիստ սրվել էր նոյեմբերի 8-ին: Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել էր լեհական սահմանին, ոմանք փորձել էին ապօրինի հատել սահմանը և մուտք գործել Լեհաստան:

yerevanlur.am