Ամերիկացի երիտասարդների կեսը ձախողված է համարում ամերիկյան ժողովրդավարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i157836-Ամերիկացի_երիտասարդների_կեսը_ձախողված_է_համարում_ամերիկյան_ժողովրդավարությունը
Սոցհարցման արդյունքների համաձայն, երիտասարդ ամերիկացիների կեսը մտահոգված է այդ երկրում ժողովրդավարության վիճակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2021 14:24 Asia/Tehran
  • Ամերիկացի երիտասարդների կեսը ձախողված է համարում ամերիկյան ժողովրդավարությունը

Սոցհարցման արդյունքների համաձայն, երիտասարդ ամերիկացիների կեսը մտահոգված է այդ երկրում ժողովրդավարության վիճակով։

 Ջոն  Քենեդու անվան պետական կառավարման համալսարանի Հարվարդի քաղաքականության ինստիտուտի կողմից 18-ից 29 տարեկան ամերիկացի երիտասարդների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկյան ժողովրդավարության վերաբերյալ հանրապետական ​​և դեմոկրատական երիտասարդների կարծիքները խիստ տարբեր են:

Զեկույցի համաձայն, հարցված 2109 ամերիկացիների 52 տոկոսը Միացյալ Նահանգները բնութագրել է որպես ձախողված ժողովրդավարություն ունեցող պետություն, 34 տոկոսը՝ առողջ կամ որոշ չափով արդյունավետ է բնութագրել ամերիկյան ժողովրդավարությունը, իսկ 13 տոկոսը որևէ կարծիք չի հայտնել:

Բայդենի ժողովրդականության անկման պատճառների թվում են Աֆղանստանից ԱՄՆ-ի աղմկահարույց հեռանալը, ներգաղթյալների նկատմամբ ամերիկացի սահմանապահների անմարդկային վերաբերմունքը և երկրում առկա  տնտեսական խնդիրները: