Հայտնի է Գերմանիայի նոր կանցլերի անունը
https://parstoday.ir/hy/news/world-i158082-Հայտնի_է_Գերմանիայի_նոր_կանցլերի_անունը
Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի նոր կառավարությունը: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, խորհրդարանականները, ինչպես և ակնկալվում էր, նոր կանցլերի պաշտոնում ընտրել են սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 10:38 Asia/Tehran
  • Հայտնի է Գերմանիայի նոր կանցլերի անունը

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի նոր կառավարությունը: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, խորհրդարանականները, ինչպես և ակնկալվում էր, նոր կանցլերի պաշտոնում ընտրել են սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին:

Շոլցը ստացել է պատգամավորների 395 ձայն: Այժմ նա կուղևորվի նախագահական պալատ. Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պետք է նոր կանցլերի նշանակի, ինչից հետո նա կվերադառնա խորհրդարան, որտեղ էլ տեղի կունենա երդմնակալության արարողությունը:

Նոր կառավարությունը կփոխարինի Անգելա Մերկելի կառավարությանը, նա 4 անգամ առաջնորդել է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը՝ հաղթանակ տանելով ընտրություններում: Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի 15 օր: Հելմուտ Կոլին շրջանցելու համար նրան 12 օր չի հերիքել: Այդ դեպքում նա կդառնար երկրորդ ամենաերկար պաշտոնավարած կանցլերը Օտտո ֆոն Բիսմարկից հետո:

tert.am