Վրաստանում ենթամաշկային չիպերը կարելի կլինի ներընտելացնել արդեն 2022 թվականի մարտից
https://parstoday.ir/hy/news/world-i158296-Վրաստանում_ենթամաշկային_չիպերը_կարելի_կլինի_ներընտելացնել_արդեն_2022_թվականի_մարտից
BioHax International շվեդական ընկերության ենթամաշկային չիպերը, որոնք պլանավորում է Վրաստան ներմուծել iPlus ընկերությունը, օգտատերերի համար հասանելի կդառնան արդեն 2022 թվականի մարտից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2021 14:52 Asia/Tehran
  •  Վրաստանում ենթամաշկային չիպերը կարելի կլինի ներընտելացնել արդեն 2022 թվականի մարտից

BioHax International շվեդական ընկերության ենթամաշկային չիպերը, որոնք պլանավորում է Վրաստան ներմուծել iPlus ընկերությունը, օգտատերերի համար հասանելի կդառնան արդեն 2022 թվականի մարտից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Facebook-ում ընկերության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Նախօրյակին iPlus Էլեկտրոնային տեխնիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Կախի Սեպիաշվիլին Sputnik Վրաստանին հայտնել է, որ չիպերը կարող են Վրաստան ներմուծվել արդեն հաջորդ տարվա հունվարին:

Չիպը ծրագրավորված է RFID հասարակ ծրագրի օգնությամբ, սակայն ունի հսկայական հնարավորություններ, այդ թվում՝ կարող է ներառել անձնագրային տվյալները եւ բանկային քարտի տվյալները: Ինչպես հաղորդել է Սեպիաշվիլին, Վրաստանում չիպերն ունենալու են սահմանափակ հնարավորություններ, ի տարբերություն միկրոսխեմաների, որոնք ընկերության կողմից արտադրվում են եվրոպական շուկայի համար:

Չիպերը, որոնք արտադրվում են BioHax International ընկերության կողմից, ներարկվում են ձեռքի բութ մատի մաշկի տակ:

Այդ տեխնոլոգիայի շնորհիվ այլեւս պետք չեն գա ավտոմեքենայի, տան կամ կայանատեղիի բանալիները: Հատուկ պաշտպանիչ սարքի տեղադրումից եւ չիպի ներընտելացումից հետո դռները կարելի կլինի բացել սոսկ ձեռքը սարքին մոտեցնելով:

iPlus-ի տվյալներով, Շվեդիայում նման տեխնոլոգիայից օգտվում է արդեն ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել է Sputnik-ը: