Գիտնականները հայտնել են, որ օնլայն շփումը վնասակար է հոգեկան առողջությանը
https://parstoday.ir/hy/news/world-i158322-Գիտնականները_հայտնել_են_որ_օնլայն_շփումը_վնասակար_է_հոգեկան_առողջությանը
Կորոնավիրուսի պանդեմիան փոփոխություն է մտցրել մարդկանց կյանքում, հատկապես՝ մեկուսացման շրջանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 07:20 Asia/Tehran
  • Գիտնականները հայտնել են, որ օնլայն շփումը վնասակար է հոգեկան առողջությանը

Կորոնավիրուսի պանդեմիան փոփոխություն է մտցրել մարդկանց կյանքում, հատկապես՝ մեկուսացման շրջանում։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ համաճարակի հետեւանքով շփման սահմանափակումները հատկապես վնասակար են երիտասարդների առողջության համար։ Քենթի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտությունը կենտրոնացրել են համաճարակի վաղ փուլերում սոցիալական մեկուսացման վրա, հաղորդում է Planet-today-ը։

Հետազոտությունը պարզել է, որ տեսանյութերի եւ տեքստի վրա հիմնված հավելվածները կարող են բացասական ազդեցություն ունենալ 16 տարեկանից բարձր երիտասարդների հոգեկան առողջության վրա։ Պարզվել է նաեւ, որ կարեկցող մարդկանց մոտ, ովքեր հեշտությամբ կարող են բացահայտել զրուցակցի էմոցիոնալ վիճակը, վատացել է կարեկցելու կարողությունը՝ վիդեո չաթերի օգտագործման պատճառով։

Նման շփումը հատկապես վնասակար է սոցիալական մեկուսացման եւ անձնական հաղորդակցության սահմանափակ հնարավորությունների ժամանակ: Հոգեկան առողջությանը հասցվող ամենամեծ վնասը նկատվել է 16 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում։

news.am