Ադրբեջանցի փոխնախարարը Հայաստանին կոչ է արել սկսել սահմանի սահմանազատման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i158348-Ադրբեջանցի_փոխնախարարը_Հայաստանին_կոչ_է_արել_սկսել_սահմանի_սահմանազատման_գործընթացը
Ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցը մշտապես գտնվում է օրակարգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 08:13 Asia/Tehran
  • Ադրբեջանցի փոխնախարարը Հայաստանին կոչ է արել սկսել սահմանի սահմանազատման գործընթացը

Ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցը մշտապես գտնվում է օրակարգում:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, փոխանցում է Armenia.Az-ը։

Նրա խոսքով՝ այդ հարցն արտացոլված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։

«Այնտեղ նախատեսվում է ստեղծել ազգային հանձնաժողովներ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման համար: Ռուսական կողմը՝ կողմերի հարցման հիման վրա, որպես խորհրդատու կարող է նպաստել այդ հանձնաժողովների ստեղծմանը: Բնականաբար, այս ուղղությամբ պետք է որոշակի աշխատանք կատարվի: Ազգային հանձնաժողովների ստեղծման հարցը օրակարգում է, և դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը կամք դրսևորի: Մենք պատրաստ ենք սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, կարծում եմ, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարող են ստեղծվել այդ հանձնաժողովները և սկսվել սահմանազատման գործընթացը: Մեկ անգամ ևս նշեմ, որ ադրբեջանական կողմը  սահմանազատման գործընթացը սկսելու պատրաստակամություն է հայտնել», - ընդգծել է փոխնախարարը։

ARMENIA.AZ