Ֆրանսիայում վերսկսվել են «Դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ցույցերը
Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում վերսկսվել են «Դեղին բաճկոնավորների» շարժման հակակառավարական բողոքի ցույցերը:
Ըստ Fars News գործակալության՝ «Դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ցույցերը վերսկսվել են շաբաթ օրը՝ Փարիզում և երկրի այլ քաղաքներում: Ցուցարարները բողոքել են կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկված գործողությունների, այդ թվում՝ պարտադիր պատվաստումների, առողջապահական թերթիկների և մի շարք այլ սոցիալական խնդիրների դեմ։
«Դեղին բաճկոնավորների» շարժումը ձևավորվել է 2018թ նոյեմբերի 17-ին՝ 282 հազար քաղաքացու մասնակցությամբ և շարունակում է գործել մինչ օրս: Շարժումը բողոքում է Ֆրանսիայում կապիտալիզմի և Էմանուել Մակրոնի վարած քաղաքականության դեմ: Շարժումը շատ արագ վերածվեց համազգային շարժման՝ ընդդեմ տնտեսական անարդարության և ոստիկանական բռնությունների:
Շարժումն իր ձևավորման երկրորդ տարելիցը տոնեց նոյեմբերի 20-ին՝ Փարիզի փողոցներում նցկացված հակակառավարական բողոքի ցույցով: Այս անգամ ցուցարարները բողոքում էին կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկված գործողությունների, այդ թվում՝ պարտադիր պատվաստումների, առողջապահական թերթիկների, պարտադիր պատվաստումների, երեխաների պատվաստումների, առողջապահական ծրագրի հաստատման դեմ: Ցույցի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանների և ցուցարարների միջև