Standard & Poor's -ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը
https://parstoday.ir/hy/news/world-i158404-standard_poor's_ը_նվազեցրել_է_Թուրքիայի_վարկանիշը
Standard & Poor's Crediting Institute-ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը պարտքի հեռանկարի առումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2021 05:54 Asia/Tehran
  • Standard & Poor's -ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը

Standard & Poor's Crediting Institute-ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը պարտքի հեռանկարի առումով:

Standard & Poor's-ը Թուրքիայի պարտքային դիրքը «կայունից» իջեցրել է «բացասականի»՝ քաղաքական և տնտեսական իրավիճակի անորոշության պատճառով։

Հաստատությունը մինչ այժմ որոշել է պահպանել Թուրքիայի վարկային վարկանիշը B+ մակարդակում, սակայն չի բացառել միջնաժամկետ հեռանկարում վարկանիշի իջեցման հնարավորությունը։

Standard & Poor's-ի հայտարարության մեջ ասվում է, որ եթե Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետևանքով լիրան շարունակի արժեզրկվել, գնաճի տեմպերն աճեն, մեծանա բանկային համակարգի անախորժությունների մեջ հայտնվելու վտանգը և կառավարությունն ավելի մեծ պարտքեր կուտակի, հավանաբար այդ  երկրի վարկային վարկանիշը կնվազեցվի։

Ուրբաթ երեկոյան լիրան կրկին արժեզրկվել է՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 14 լիրայի։