Կահիրեի արվարձանում ահաբեկիչները 9 ոստիկանի են գնդակահարել
https://parstoday.ir/hy/news/world-i15850-Կահիրեի_արվարձանում_ահաբեկիչները_9_ոստիկանի_են_գնդակահարել
Կահիրեի արվարձանում զինված հարձակման արդյունքում 9 ոստիկան է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով եգիպտական ուժային կառույցների տեղեկությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 08, 2016 14:40 Asia/Tehran
  • Կահիրեի արվարձանում ահաբեկիչները 9 ոստիկանի են գնդակահարել

Կահիրեի արվարձանում զինված հարձակման արդյունքում 9 ոստիկան է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով եգիպտական ուժային կառույցների տեղեկությունները:

Նախնական տվյալներով, դիմակավորված հարձակվողները չորսն են եղել: Քաղաքում անվտանգության միջոցառումները խստացվել են, մի քանի շրջաններ շրջափակվել են, հանցագործներին գտնելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել: Կահիրեից դեպի հարավ տանող բոլոր ավտոմայրուղիները փակ են:

Dream TV հեռուստաալիքի հաղորդմամբ, հարձակման հետեւում կարող է կանգնած լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ականատեսները հարձակվողների ավտոմեքենայի ապակու վրա ծայրահեղականների խորհրդանիշն են նկատել: