Կահիրեի արվարձանում ահաբեկիչները 9 ոստիկանի են գնդակահարել
Մայիս 08, 2016 14:40 Asia/Tehran
Կահիրեի արվարձանում զինված հարձակման արդյունքում 9 ոստիկան է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով եգիպտական ուժային կառույցների տեղեկությունները:
Նախնական տվյալներով, դիմակավորված հարձակվողները չորսն են եղել: Քաղաքում անվտանգության միջոցառումները խստացվել են, մի քանի շրջաններ շրջափակվել են, հանցագործներին գտնելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել: Կահիրեից դեպի հարավ տանող բոլոր ավտոմայրուղիները փակ են:
Dream TV հեռուստաալիքի հաղորդմամբ, հարձակման հետեւում կարող է կանգնած լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ականատեսները հարձակվողների ավտոմեքենայի ապակու վրա ծայրահեղականների խորհրդանիշն են նկատել:
Պիտակ