Ուրվականներ՝ Ճապոնիայի վարչապետի նստավայրում
Դեկտեմբեր 14, 2021 18:17 Asia/Tehran
Ճապոնիայի կառավարության պաշտոնական նստավայրը ուրվականների կողմից գրավված լինելու մասին հաղորդումներից 9 տարի անց, վարչապետը գիշերել է նստավայրում:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիշիդան» ասել է.«9 տարի դատարկ մնացած վարչապետի պաշտոնական նստավայրում գիշերը հանգիստ եմ քնել»:
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն և Յոսիհիդե Սուգան հրաժարվել են մնալ նստավայրում, որտեղ, ինչպես նշվում է, տարօրինակ իրադարձություններ են տեղի ունեցել։
1936 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հեղաշրջման ժամանակ, նստավայրում սպանվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարը, և այդ ժամանակվանից շինության միջանցքներում տարօրինակ դեպքեր են գրանցվել։
Պիտակ