ՄԱԿ-ի անտարբերությունը Սիրիայում տիրող իրավիճակի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i159260-ՄԱԿ_ի_անտարբերությունը_Սիրիայում_տիրող_իրավիճակի_նկատմամբ
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը քննադատել է այդ երկրում հումանիտար իրավիճակի, օկուպացիայի ու Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների աղետալի հետևանքների անտեսումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 15:06 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի անտարբերությունը Սիրիայում տիրող իրավիճակի նկատմամբ

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը քննադատել է այդ երկրում հումանիտար իրավիճակի, օկուպացիայի ու Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների աղետալի հետևանքների անտեսումը:

 ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բասամ Սաբաղը երկուշաբթի օրն ԱԽ նիստում ասել է.«Կայունության հասնելու համար պետք է ոչնչացնել ահաբեկչական խմբավորումներին, վերջ դնել Թուրքիայի և ԱՄՆ-ի օկուպացիային, և անհապաղ չեղարկել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցները»:

Սաբաղը հավելել է. «Սիրիայում հումանիտար իրավիճակի հետ կապված բարդությունների ցանկացած  օբյեկտիվ գնահատում ցույց կտա, որ այս իրավիճակի հիմնական պատճառը Թուրքիայի օկուպացիան է, այդ երկրի գործողություններն ու ոճրագործությունները և Սիրիայի հյուսիսային ու հյուսիսարևմտյան հատվածներում  ահաբեկչական կառույցներին ու խմբերին ցուցաբերվող աջակցությունը»:

Սիրիայի ներկայացուցիչն ասել է.«Սիրիայիում բախումների դադարեցման համար պետք է ոչնչացնել ահաբեկչական խմբավորումներին և նրանց գլխավորող ԻԼԻՊ-ին ու Ալ-Նուսրա Ճակատին,  վերջ դնել ԱՄՆ-ի կողմից օկուպացմանը,  ընդլայնել կառավարության  վերահսկողությունը Սիրիայի ողջ տարածքում և վերականգնել երկրի անվտանգությունն ու կայունությունը»: