Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի
https://parstoday.ir/hy/news/world-i159940-Թուրքիան_կովկասյան_տարածաշրջանի_երկրների_հետ_կապող_նոր_թունել_կբացի
Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 13:57 Asia/Tehran
  • Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի

Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։

Էրզրումը և Արդվինը կապող Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության և առևտրի կենտրոններ փոխադրումների առումով։

Նոր թունելը կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահման տանող երթուղու կարևոր օղակը և մեծապես կհեշտացնի բեռնափոխադրումները:

armenpress.am