Անկարան Հայաստանին հիշեցրեց 2009-ը եւ հայտարարեց «նոր գործընթացի» մասին
https://parstoday.ir/hy/news/world-i159958-Անկարան_Հայաստանին_հիշեցրեց_2009_ը_եւ_հայտարարեց_նոր_գործընթացի_մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, ինչպես տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում անդրադարձել է 2009 թ․ հայ-թուրքական արձանագրություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 14:34 Asia/Tehran
  • Անկարան Հայաստանին հիշեցրեց 2009-ը եւ հայտարարեց «նոր գործընթացի» մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, ինչպես տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում անդրադարձել է 2009 թ․ հայ-թուրքական արձանագրություններին։

«Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա այդ փաստաթղթերի իմաստը կորել է։ Ստորագրման ժամանակ բարի կամք էր դրսեւորվել։ Բայց, ինչպես հայտնի է, այդ արձանագրությունների ամենագլխավոր կետերը զրոյացվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ, ուստի այդ փաստաթղթերը մնացել են անցյալում։ Ցավոք, դրանք հաջողություն չունեցան այն ժամանակվա պայմաններում։ Այսօր մենք խոսում ենք արդեն նոր գործընթացի մասին, որի շրջանակում հնարավոր են հարաբերությունների կարգավորման քայլեր, ինչը ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ զարգացման գործում», ասել է Չավուշօղլուն։

2009 թ․ գործընթացը տապալվեց Մոսկվայի, Բաքվի ու Հայաստանում ռուսական ագենտուրայի եւ ռուսանպաստ շրջանակների ջանքերով, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի՝ գործընթացին քաղաքական լայն ընդգրկմամբ անպատրաստ լինելու պատճառով։ Հիշվում է՝ Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Դավութօղլուն հայկական կողմին հորդորում էր «1-2 շրջան վերադարձնել» Բաքվի ճնշումը թուլացնելու համար, որն Անկարային մեղադրում էր դավաճանության մեջ։ Այս գործընթացը Ռուսաստանին բնականաբար դուրս էր թողնելու տարածաշրջանից։

lragir.am