Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները մարդու մարմնի նոր մաս են հայտնաբերել
https://parstoday.ir/hy/news/world-i159974-Շվեյցարիայի_Բազելի_համալսարանի_գիտնականները_մարդու_մարմնի_նոր_մաս_են_հայտնաբերել
Շվեյցարիայի Բազելի համալսարանի կենսաբժշկության բաժնի գիտնականները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատվածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնոտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 14:59 Asia/Tehran
  • Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները մարդու մարմնի նոր մաս են հայտնաբերել

Շվեյցարիայի Բազելի համալսարանի կենսաբժշկության բաժնի գիտնականները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատվածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնոտը:

Մինչ այս հայտնագործությունը ենթադրվում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային, գրում է Life Science-ը։

Նշվում է, որ այս մկանը երրորդ շերտն է և կրիտիկական նշանակություն ունի ծամելու և ծնոտ-գանգի կայուն կապի համար: Այս շերտը օգնում է կայունացնել ստորին ծնոտը. դա համակարգի միակ մասն է, որը կարող է ծնոտի ոսկորը հետ քաշել:

Գիտնականների թիմը հայտնագործությունն արել է, երբ հետազոտել է մարդկանց մարմինները ֆորմալդեհիդում: Նրանք առաջարկել են մկանների այս շերտը Musculus masseter pars coronidea անվանել:

tert.am