Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում՝ զինված ուժերի պատրաստվածությունը պահպանելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i159994-Ադրբեջանը_զորավարժություն_է_անցկացնում_զինված_ուժերի_պատրաստվածությունը_պահպանելու_նպատակով
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է բանակի ցամաքային զորքերի կոմանդոների մասնակցությամբ զորավարժություն անցկացնելու մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 08:16 Asia/Tehran
  • Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում՝ զինված ուժերի պատրաստվածությունը պահպանելու նպատակով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է բանակի ցամաքային զորքերի կոմանդոների մասնակցությամբ զորավարժություն անցկացնելու մասին։

Նախարարությունը հայտարարել է. «Զորավարժությունն անցկացվել է մարտական ​​պատրաստվածության ամրապնդման պլանի և հատուկ տակտիկական վարժանքների անցկացման նպատակով»։

Ըստ այս հայտարարության, զորավարժությունների հիմնական նպատակը գիշերային և ցերեկային մարտական ​​գործողություններում մարտավարական հմտությունների բարձրացումն է։ Անվտանգության նկատառումներից ելնելով, զորավարժությունների անցկացման վայրը չի նշվել:

Ավելի վաղ,  Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ  բանակում  ձևավորվում են  արագ արձագանքման բրիգադներ՝ մարտական ​​առաջադրանքները ավելի լավ կատարելու համար։ Նա հավելել էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանի բանակի ծախսերն աճել են: