ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i159996-ՌԴ_ԱԳՆ_ն_հայտարարություն_է_տարածել_Վիեննայի_բանակցությունների_ութերորդ_փուլի_վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների մասնակիցներն ընդգծել են վերջնական փաստաթղթի նախապատրաստման ջանքերն արագացնելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 04:57 Asia/Tehran

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների մասնակիցներն ընդգծել են վերջնական փաստաթղթի նախապատրաստման ջանքերն արագացնելու անհրաժեշտությունը։

Երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլում շեշտը դրվել է փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու և սեղմ ժամկետներում ընդունելի լուծման հասնելու ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Վիեննայում հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների  ութերորդ փուլն ընթանում է այն պայմաններում, երբ կողմերն ընդունել են Իրանի իրավաչափ պահանջները՝ պատժամիջոցների չեղարկման և ԱՄՆ-ի կողմից երաշխիքների տրամադրման վերաբերյալ, ինչը հույսեր է արթնացրել բանակցությունների առաջընթացի վերաբերյալ: