Միջերկրական ծովում շարունակում են զոհվել փախստականներ
https://parstoday.ir/hy/news/world-i160002-Միջերկրական_ծովում_շարունակում_են_զոհվել_փախստականներ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հայտարարել է, որ 2021 թվականին Միջերկրական ծովում ավելի քան 2500 մարդ կորցրել է կյանքը՝ փորձելով հասնել Եվրոպայի ափեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 05:33 Asia/Tehran

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հայտարարել է, որ 2021 թվականին Միջերկրական ծովում ավելի քան 2500 մարդ կորցրել է կյանքը՝ փորձելով հասնել Եվրոպայի ափեր։

Նոր տարվան ընդառաջ,  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը  հայտարարել է, որ 2021 թվականին Միջերկրական ծովում ավելի քան 2500 մարդ  կորցրել է կյանքը՝ փորձելով հասնել Եվրոպայի, հատկապես՝ Իտալիայի ափեր։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին վեց տարում Միջերկրական ծովում զոհվել է ավելի քան 20 հազար  միգրանտ: 

Միջերկրական ծովը ամենամահաբեր ճանապարհն է փախստականների և միգրանտների համար, որոնք փորձում են  փայտե կամ փչովի փոքրիկ նավակներով հասնել Եվրոպա: