Միջերկրական ծովում շարունակում են զոհվել փախստականներ
Դեկտեմբեր 29, 2021 05:33 Asia/Tehran
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հայտարարել է, որ 2021 թվականին Միջերկրական ծովում ավելի քան 2500 մարդ կորցրել է կյանքը՝ փորձելով հասնել Եվրոպայի ափեր։
Նոր տարվան ընդառաջ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ 2021 թվականին Միջերկրական ծովում ավելի քան 2500 մարդ կորցրել է կյանքը՝ փորձելով հասնել Եվրոպայի, հատկապես՝ Իտալիայի ափեր։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին վեց տարում Միջերկրական ծովում զոհվել է ավելի քան 20 հազար միգրանտ:
Միջերկրական ծովը ամենամահաբեր ճանապարհն է փախստականների և միգրանտների համար, որոնք փորձում են փայտե կամ փչովի փոքրիկ նավակներով հասնել Եվրոպա: