Թուրքիայում բանտային ծանր պայմանների հետևանքով հարյուրավոր բանտարկյալների ինքնասպանություն են գործել
Թուրքիայում բանտային ծանր պայմանների հետևանքով հարյուրավոր բանտարկյալների ինքնասպանություն են գործել:
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Գիլիզ Բիչարքառաջան հայտարարել է, որ վերջին տարիներին թուրքական բանտերում 641 բանտարկյալներ ինքնասպանություն են գործել։
Նա հավելել է, որ Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի տվյալներով՝ բանտարկյալները չեն ստանում հոգեբանական օգնություն, իսկ բանտի անձնակազմը չունի տարրական պատրաստվածություն, որը նրանց կօգնի բացահայտել հոգեբանական այն վիճակները որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության:
Գիլիզ Բիչարքառաջան մշել է. «Բանտերում բուժօգնության հասանելիությունը մտահոգիչ է ծանրաբեռնվածության պատճառով, և իրավիճակը գնալով վատթարանում է»։
Թուրքիայի բանտերում գտնվող 1605 հիվանդ բանտարկյալներից 604-ի վիճակը ծանր է։