Պուտինն ու Լուկաշենկոն հոկեյ են խաղացել
https://parstoday.ir/hy/news/world-i160204-Պուտինն_ու_Լուկաշենկոն_հոկեյ_են_խաղացել
ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի օրը հոկեյ են խաղացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 05:13 Asia/Tehran

ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի օրը հոկեյ են խաղացել:

Euronews-ի հաղորդմամբ,  երկու առաջնորդները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի «Ստրելնա Արենա» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպմանը, որում Պուտինը կրել է իր սիրելի 11 համարի մարզաշապիկը, իսկ Լուկաշենկոն ընտրել է 1 համարը:

Երկու նախագահները մրցավազքի ընթացքում պարբերաբար կանգնել են իրար կողքի՝ ինչը խորհրդանշում է երկու երկրների մտերմությունը:

Նախագահները խաղացել են սպիտակների թիմում և հանդիպումն ավարտվել է 7-8 հաշվով, հօգուտ նրանց թիմի:

Պուտինին 7 անգամ և Լուկաշենկոյին երկու անգամ հաջողվել է  գրավել մրցակցի դարպասը։