Պուտինն ու Լուկաշենկոն հոկեյ են խաղացել
Դեկտեմբեր 31, 2021 05:13 Asia/Tehran
ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի օրը հոկեյ են խաղացել:
Euronews-ի հաղորդմամբ, երկու առաջնորդները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի «Ստրելնա Արենա» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպմանը, որում Պուտինը կրել է իր սիրելի 11 համարի մարզաշապիկը, իսկ Լուկաշենկոն ընտրել է 1 համարը:
Երկու նախագահները մրցավազքի ընթացքում պարբերաբար կանգնել են իրար կողքի՝ ինչը խորհրդանշում է երկու երկրների մտերմությունը:
Նախագահները խաղացել են սպիտակների թիմում և հանդիպումն ավարտվել է 7-8 հաշվով, հօգուտ նրանց թիմի:
Պուտինին 7 անգամ և Լուկաշենկոյին երկու անգամ հաջողվել է գրավել մրցակցի դարպասը։