Հայ և թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է հունվարին. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i160360-Հայ_և_թուրք_բանագնացների_հանդիպումը_նախատեսվում_է_հունվարին._Չավուշօղլու
Հայաստան և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ բանագնացների հանդիպումը կարող է տեղի ունենալ  հունվարին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2022 15:59 Asia/Tehran
  • Հայ և թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է հունվարին. Չավուշօղլու

Հայաստան և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ բանագնացների հանդիպումը կարող է տեղի ունենալ  հունվարին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն օրը դեռ հստակեցված չէ», - ասել է նա:Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կողմերն իբրև հանդիպման վայր դիտարկում են Մոսկվան: 

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա վիզավի թուրքական կողմը նշանակել է ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըջին:

24news.am