New Yorker. Իրանի թեւավոր հրթիռները փոխել են ուժերի հավասարակշռությունը
Ամերիկյան The New Yorker շաբաթաթերթը հայտնում է, որ Իրանի թեւավոր հրթիռները փոխել են ուժերի հավասարակշռությունը Պարսից ծոցում:
Անդրադառնալով ԻԻՀ ռազմական հզորությանն ու ազդեցությանը, թերթը գրել է, որ ժամանակակից պատմության մեջ Իրանն առավելք ան երբևէ, մեծ ազդեցություն ունի:
The New Yorker-ը գրել է, որ ԱՄՆ նախագահներից ոչ մեկը չի կարողացել զսպել Իրանի քաղաքական ազդեցությունն ու ռազմական լծակները Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, և Թեհրանիդ եմ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շարունակական ռազմական սպառնալիքներն այլևս «արդյունավետ կամ արդյունավետ երկարաժամկետ տարբերակ չեն»:
Թերթն անդրադարձել է նաև ԻԻՀ ռազմական ու պաշտպանական հնարավորություններին, գրելով. «Իրանն ունի հարյուրավոր թևավոր հրթիռներ, որոնք կարող են արձակվել գետնից կամ նավերից: Դրանք կարող են թռչել ցածր բարձրության վրա, հարձակվել մի քանի ուղղություններից: Այդ հրթիռների նույնականացումը ռադարների և արբանյակների համար դժվար է, քանի որ դրանց շարժիչները վառ լույս չեն արձակում ի տարբերություն բալիստիկ հրթիռների»: