ԱՄՆ Կոլորադո նահանգում բռնկված հրդեհից հետո աղետալի իրավիճակ է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/world-i160448-ԱՄՆ_Կոլորադո_նահանգում_բռնկված_հրդեհից_հետո_աղետալի_իրավիճակ_է_հայտարարվել
ԱՄՆ Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով ԱՄՆ կառավարությունն այդ նահանգում աղետալի իրավիճակ է հայտարարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2022 14:40 Asia/Tehran

ԱՄՆ Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով ԱՄՆ կառավարությունն այդ նահանգում աղետալի իրավիճակ է հայտարարել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադո նահանգում տիրող իրավիճակը աղետալի է հայտարարել, քանի որ նահանգի երկու քաղաքներում բռնկված հրդեհների պատճառով երեք մարդ է զոհվել, առնվազն յոթը՝ վիրավորվել։

Կոլորադոյում հրդեհը ոչնչացրել է նաև մոտ 1000 տուն:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի հարավային և հատկապես արևմտյան նահանգներում, ամեն տարի անտառային հրդեհներ են տեղի ունենում կլիմայի փոփոխության և երաշտի պատճառով: