Բուլղարիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքներ են սկսվել
Մայիս 09, 2016 23:33 Asia/Tehran
ՆԱՏՕ-ի համատեղ «Պլատինե առյուծ 16-3» զորավարժանքները Բուլղարիայում սկսվել են «Նովոյե սելո» ռազմաբազայում, հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պլատինե առյուծ 16-3» ուսումնավարժանքն ընթանում է «Սեւծովյան ռոտացիոն ուժեր 16.1» զորավարժության շրջանակում:
Հաղորդվում է, որ զորավարժությանը 315 զինվորական կմասնակցի, այդ թվում` Բուլղարական բանակի ներկայացուցիչներ (90), ԱՄՆ-ի ծովային հետեւակի կորպուսի (150), Ռումինիայի զինված ուժերի (25), Մեծ Բրիտանիայի (40) եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ (11):
Զորավարժությունները, որոնց նպատակը Արեւելյան Եվրոպայում համատեղ պաշտպանության բարելավումն է, կընթանան մայիսի 9-ից 15-ը:
Պիտակ