Թուրքիայի զենքի արտահանման ծավալներն աճել են
2021 թվականին Թուրքիայից զենքի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 3 միլիարդ դոլարը։
Անատոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան, որը մեղադրվում է Ադրբեջանին և Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր վաճառելու միջոցով պատերազմ հրահրելու մեջ և քննադատության է ենթարկվել Հայաստանի ու Ռուսաստանի կողմից, անցյալ տարի 3 միլիարդ 224 միլիոն 786 հազար դոլարի զենք ու զինամթերք է վաճառել:
Մինչև 2020 թվականը այդ ծավալը կազմել է 2 միլիարդ 278 միլիոն դոլար:
Թուրքական արտադրության զենքի առաջին գնորդը եղել է ԱՄՆ-ը, որն ԱՆկարայից գնել է 1 միլիարդ 127 միլիոն 861 հազար դոլարի զենք.
Թուրքական զենքի գնորդների հաջորդ շարքում են նաև Ադրբեջանը՝ 202 մլն 221 հազար դոլար, Կատարը՝ 180 մլն 547 հազար դոլար, ԱՄԷ-ն՝ 161 մլն 526 հազար դոլար և Մարոկկոն՝ 159 մլն 667 հազար դոլար: