Թուրքիայի զենքի արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/world-i160558-Թուրքիայի_զենքի_արտահանման_ծավալներն_աճել_են
2021 թվականին Թուրքիայից զենքի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 3 միլիարդ դոլարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 05:33 Asia/Tehran
  • Թուրքիայի զենքի արտահանման ծավալներն աճել են

2021 թվականին Թուրքիայից զենքի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 3 միլիարդ դոլարը։

Անատոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան, որը մեղադրվում է Ադրբեջանին և Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր վաճառելու միջոցով պատերազմ հրահրելու մեջ և քննադատության է ենթարկվել Հայաստանի ու Ռուսաստանի կողմից, անցյալ տարի 3 միլիարդ 224 միլիոն 786 հազար դոլարի զենք ու զինամթերք է վաճառել:

Մինչև 2020 թվականը այդ ծավալը կազմել է  2 միլիարդ 278 միլիոն դոլար:

Թուրքական արտադրության զենքի առաջին գնորդը եղել է ԱՄՆ-ը, որն ԱՆկարայից գնել է 1 միլիարդ 127 միլիոն 861 հազար դոլարի զենք.

Թուրքական զենքի գնորդների հաջորդ շարքում են նաև Ադրբեջանը՝ 202 մլն 221 հազար դոլար, Կատարը՝ 180 մլն 547 հազար դոլար, ԱՄԷ-ն՝ 161 մլն 526 հազար դոլար և Մարոկկոն՝ 159 մլն 667 հազար դոլար: